ՀՀ 6 մարզում 8 ճանապարհի վերականգումը սկսվել է

ՀՀ 6 մարզում 8 ճանապարհի վերականգումը սկսվել է

PanARMENIAN.Net - ՀՀ 6 մարզի՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, մոտ 47 կմ երկարությամբ 8 ճանապարհահատվածում սկսվել են վերականգնման աշխատանքներ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, հայտարարված է ևս 4 ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների մրցույթ։

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։

2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում հիմնանորոգել մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ։ Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է 29 համայնքի մոտ 56,000 բնակիչ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---