Ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

Ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը:

Այն ընդունվել է 76 կողմ և 13 դեմ ձայներով, 23 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---