Արծաթ և բրոնզ՝ հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան ԵԱ-ում

Արծաթ և բրոնզ՝ հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան  ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքումանցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Արմեն Հարությունյանը (51 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) հունիսի 19-ին կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ) հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտի:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաև Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ) և Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---