Թրամփը կմասնակցի նախագահական ընտրություններին

Թրամփը կմասնակցի նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր նախագահական ընտրարշավ սկսելու մասին, նա մտադիր է հաղթել 2020-ին կայանալիք ընտրություններում: Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել իր կողմնակիցների առջև Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այժմ բարգավաճում է և ընթանում է դեպի նոր նվաճումներ: «Մեր տնտեսությունը նախանձի առարկա է ամբողջ աշխարհի համար, հնարավոր է, լավագույն վիճակում է մեր երկրի ամբողջ պատմության ընթացքում»,-վստահ է նա, գրում է «Վեդոմոստին» CNN-ի վրա հղումով:

Թրամփը հիշեցրել է, որ իր նախագահության ընթացքում պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ և Եվրոպայի համար էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ տրամադրել՝ լուրջ մրցակցություն ստեղծելով Մոսկվայի համար: «Ոչ ոք ավելի կոշտ չի եղել ՌԴ հանդեպ, քան Դոնալդ Թրամփը»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերի 3-ին: Կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան 2020-ի փետրվարին Այովա նահանգում: Դեմոկրատների համագումարը, որտեղ կառաջադրվի կուսակցության թեկնածուն, տեղի է ունենալու 2020-ի հուլիսի 13-16-ին Միլուոկիում: Հանրապետականների համագումարը նախատեսված է 2020-ի օգոստոսի 24-27-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---