Լրագրողի հարցը վրդովեցրել է Ծառուկյանին. «Ինչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»

Լրագրողի հարցը վրդովեցրել է Ծառուկյանին. «Ինչ եք մի  կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վրդովվել է լրագրողի հարցից և վիրավորել նրան:

Լրագրողը հարցրել է, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել Քննչական կոմիտե չներկայանալու պարագայում:

«Դատարկ-դատարկ խոսում ես, հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,- լրագրողին է ասել Ծառուկյանը, և հավելել՝ «ի՞նչ եք մի կաթիլ մեղրը սարքել ազգի բոլոլա»:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը քննչական կոմիտե էր հրավիրվել՝ Աբովյանի համայանքապետի ընտրություններից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախըտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի մեքենան և բնակարանը հրդեհելու դեպքով հարցաքննության:

Ծառուկյանը սակայն պատռել էր ծանուցագիրը: Նա ավելի ուշ հարցաքննության ևս մեկ հրավեր է ստացել ՔԿ-ից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---