Ջանջուղազյան. Արտահանման անկումը մտահոգիչ է19 հունիսի 2019 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ ՋանջուղազյաննԱզգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ ասել է, որ արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է: Նախարարն անդրադարձել է թեմային՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսության արտադրանքի արտահանման անկումը: Նա նաև նշել է, որ թեև Հայաստանում դինամիկ աճում է ՏՏ ոլորտը, սակայն վիճակագրության համաձայն, այստեղ ևս ծավալները նվազել են, հայտնում է Panorama.am-ը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ արտահանելի և ոչ արտահանելի հատվածներում ունենք շահութաբերության մակարդակի տարբերություն՝ մոտավորապես 8 տոկոսային կետով: «Փողն այդպիսի հատկանիշ ունի՝ գնում է այնտեղ, որտեղ ավելանալու հավանականությունը մեծ է և մեր ջանքերն ուղղված են նրան, որ փոխենք հենց այս կառուցվածքը»,- ասել է նախարարը: Դրա համար, ըստ ֆինանսների նախարարի, կառավարություննայնպիսի որոշումներ է ընդունել, որը հնարավարություն է տալիս աջակցել այն տնտեսվարողներին, որոնք ավելի շատ արտահանմանը միտված արտադրություն ունեն։ «Այո, արտահանման ծավալների անկումը մտահոգիչ է, սակայն Կառավարության ջանքը չի ուշանա: Հուսով եմ, որ մենք հաջողություններ կարձանագրենք այստեղ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։ Արկադի Խաչատրյանն էլ նշել է, որ կառավարությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն արտահանելի հատվածի զարգացման մասով: Ըստ նրա՝ առաջնային քայլերը պետք է լինեն ներմուծման փոխարինումն ու արտահանման խրախուսումը, բացի այդ պետք է մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական վերազինմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |