Դատախազ. 2007-ին Քոչարյանի 26-ամյա որդու հաշիվներին $18 մլն-ի մուտք է եղել

Դատախազ. 2007-ին Քոչարյանի 26-ամյա որդու հաշիվներին  $18 մլն-ի  մուտք է եղել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ժամանակ, հայտարարել է, որ 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու (նկատի ունի Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանին) բանկային հաշիվներին մոտ $18 մլն-ի մուտքեր են եղել:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Դավթյանն անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմանը, համաձայն որի Քոչարյանի գործը կարճվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:

«Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ (Դավիթ Գրիգորյան-խմբ.) պարզաբանման անհրաժեշտություն չառաջացներ այն հանգամանքը, որ գրեթե ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որի դեպքում բացառվել է օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին 2007 թվականից սկսած՝ երկու տարում մոտ $18 մլն-ին համարժեք դրամի և արտաժույթների մուտքեր են եղել»,- ասել է դատախազը:

Նա հավելել է, որ այս փաստերի վերաբերյալ քննության ամբողջ ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն չի տրվել: Այդ մասին, ըստ դատախազի, լռել է նաև մեղադրյալը:

«Քոչարյանին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսեւորումներ են, որի դերակատարները տվյալ պահին ծառայել են պետական ապարատում և կախվածություն են ունեցել մեղադրյալից։ Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել հանցավոր գործունեությանը», - ասել է դատախազը:

Ընթերցեք նաև՝ «Լևոն Քոչարյան. Դոլարային միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---