Հունիսի 22-ին Փափազյան փողոցը փակ կլինի

Հունիսի 22-ին Փափազյան փողոցը փակ կլինի

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ժամանակավորապես փակ կլինի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը:

Փողոցը (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) կփակվի վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված:

Երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---