ՀՀ նախագահը Լը Բուրժեում միջազգային ավիացիոն ցուցահանդես է այցելել![]() 19 հունիսի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես: Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով: Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և դրանց տեխնիկական հնարավորություններին, դիտել ավիաշոուն: Լը Բուրժեում ցուցադրվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ինչպես նաև ներկայացվում են ավիատիեզերական ոլորտի ժամանակակից նվաճումներն ու նորարարությունները, աերոտիեզերական տեխնոլոգիաները: Ավիասալոնի այցելուների շարքում են ինչպես ավիատիեզերական սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած համաշխարհային առաջատար ընկերություններ, այնպես էլ տարբեր երկրների պատվիրակություններ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: 2017 թվականին կայացած նախորդ ցուցադրությունն ունեցել է 322 հազար այցելու, 98 երկրից ներկա է եղել 290 պատվիրակություն: ![]() ![]() Բանաձևը ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից Համաձայնագիրը վավերացվել է առանց քննարկման Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է 102 ձայնով: Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |