Հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ թիմը ԵԱ-ում 4 մեդալ է նվաճել՝ 1 արծաթ և 3 բրոնզ

Հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ թիմը ԵԱ-ում 4 մեդալ է նվաճել՝ 1 արծաթ և 3 բրոնզ

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալով է ավարտել ելույթն Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ) և Արմեն Հարությունյանն (51 կգ) արժանացել են բրոնզե մեդալի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաեւ Վարուժան Անտոնյանը (55 կգ), Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Արման Խաչիկյանը (65 կգ), Լյովա Խաչատրյանը (71 կգ), Ռազմիկ Մահլումյանը (92 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---