Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովում

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ ճապոնական Օսակայում հուլիսի 28-29-ին կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում:

«Ես ուզում եմ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին, գրում է Deutsche Welle-ն:

Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ հանդիպելու է Օսակայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Թրամփը նշել էր, որ «շատ լավ հեռախոսազրույց է ունեցել չինացի առաջնորդի հետ: Ակնկալվում է, որ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման թեման լինելու են առևտրային տարաձայնություններն ԱՄՆ և Չինաստանի միջև:

2018-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահը հրաժարվեց Պուտինի հետ հանդիպումից Արգենտինայում G20-ի շրջանակում: Թրամփն իր որոշումը հիմնավորեց Մոսկվայի և Կիևի հարաբերությունների սրացմամբ Կերչի նեղուցում միջադեպից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---