Միրզոյանը՝ կադրային քաղաքականության մասին. Մի տարի է պաշտոնավում եք, $10 մլն-ն ինչ է՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին չկա

Միրզոյանը՝ կադրային քաղաքականության մասին. Մի տարի է պաշտոնավում եք, $10 մլն-ն ինչ է՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին   չկա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ քննադատություններին:

Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, որը քննադատել էր իշխանության կադրային քաղաքականությունը՝ մատնանշելով պրոֆեսիոնալության խնդիրը, Միրզոյանը կոչ է արել հստակ անուններով խոսել:

«Խոսում են կադրային քաղաքականությունից՝ «վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը լավը չէ»: Ես առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, որովհետև օդի մեջ ասելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը: Օրինակ, Տիգրան Խաչատրյան՝ էկոնոմիկայի նախարարը, խնդրում եմ նայեք այդ մարդու կենսագրությունը և ասեք: Ընդհանրապես պրոֆեսիոնալ չի Ատոմ Ջանջուղազյանը: Հեղափոխականներին անդրադառնամ՝ Հակոբ Արշակյան՝ ոլորտի հետ կապ չունի ընդհանրապես, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան: Այս պատահական մարդիկ ինչպե՞ս եկան ու այս ոլորտները ղեկավարեցին: Ռուստամ Բադասյան՝ մարդը դեռ չի նշանակվել, ասում են վատ կադրային քաղաքականություն: Իհարկե, վատ կադրային քաղաքականություն է: Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի: Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի $10 մլն-ն ի՞նչ է որ չկա», - հեգնել է Միրզոյանը:

Նրա այս խոսքերին նիստերի դահլիճից արձագանքել են՝ $18 մլն՝ ակնարկելով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանի՝ 2007 թվականից սկսած երկու տարում բանկային հաշիվներին մոտ $18 մլն-ի մուտքերը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմանը, համաձայն որի Քոչարյանի գործը կարճվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:

«Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ (Դավիթ Գրիգորյան-խմբ.) պարզաբանման անհրաժեշտություն չառաջացներ այն հանգամանքը, որ գրեթե ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում, այնպիսի պաշտոն, որի դեպքում բացառվել է օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին 2007 թվականից սկսած՝ երկու տարում մոտ $18 մլն-ին համարժեք դրամի և արտաժույթների մուտքեր են եղել»,- ասել է դատախազը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---