Բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի Մանսուրյանի 80-ամյակի միջազգային փառատոնին20 հունիսի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում ընդունվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար 50 մլն դրամ հատկացնելու մասին նախագիծը: Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ միջազգային փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին: «Մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Մանսուրյանի արվեստը: Դրան մասնակցելու է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում: Բավականին պատշաճ մակարդակով արդեն հիմա կազմակերպչական աշխատանքները տարվում են: Մեր երաժշտասեր քաղաքացիները անպայման մասնակցություն կունենան», - ասել է նախարարը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |