Միջադեպ վրացական խորհրդարանում. Հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

Միջադեպ վրացական խորհրդարանում. Հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գերագույն ասամբլեայի 26-րդ նստաշրջանում վրացական «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները պահանջել են, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ԱԺ խոսնակի տեղից չվարի նիստը։

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Նրանք հայտարարել են՝ Ռուսաստանն օկուպանտ է, և ռուս պատգամավորների ներկայությունը դահլիճում անարգանք է Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ:

Միջոցառմանը մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակությունը (Ալեն Սիմոնյանը, Իվետա Տոնոյանը, Արփի Դավոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը) լքել է նիստերի դահլիճը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Ալեն Սիմոնյանը:

Նիստն այժմ ընդհատվել է: Հայտարարվել է, որ ստիպված են շարունակել նիստն այլ վայրում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---