Գյուղաշխատանքի համար օրավարձը 4000 դրամ է սահմանվել

Գյուղաշխատանքի համար օրավարձը 4000 դրամ է սահմանվել

PanARMENIAN.Net - Գործադիրը քննարկել և հաստատել է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության 2019 թվականի ծրագիրը»: Կառավարությունն այս տարի մոտ 640 միլիոն դրամ կհատկացնի ծրագրի համար:

Գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված կլինի մոտ 2400 հողօգտագործող: Աշխատանքների դիմաց օրավարձը կկազմի 4000 դրամ, հայտնում է Shantnews-ը:

Այս ծրագրում կներգրավվեն մինչև 3 հա սեփական հողատարածք ունեցող, կամ այն վարձակալությամբ օգտագործող անձինք, ովքեր որպես աշխատանք փնտրող, հաշվառված են զբաղվածության տարածքային կենտրոններում:

ԱԺ-ում վարչապետի ելույթով և քննարկումներին մասնակցելու հանգամանքով պայմանավորված, կառավարության այսօրվա նիստը սկսվել է սովորականից երեք ժամ ուշ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---