Վահե Գրիգորյանը հայտարարել է ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու մասին

Վահե Գրիգորյանը  հայտարարել է   ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնելու մասին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կայացել է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի երդման արարողությունը. նա հայտարարել է, որ երդում տալուց հետո ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները:

Գրիգորյանը նշել է, որ իր համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը, քանի որ սա ՀՀ-ում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի կամարտահայտությամբ ընտրված խորհրդարանի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։

«Իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, այդ ամենը բաց ու թափանցիկ է եղել: Շուրջ մեկ տարի առաջ, երբ ես կայացնում էի այդ որոշումը, բոլոր հանգամանքերով հանդերձ պատկերացրել եմ նաև, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն շարունակում է գործել անցումային տրամաբանությամբ։ Եւ այս անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ամենայն մանրամասնություններով մտադիր եմ քննարկել իմ գործընկերների՝ ՍԴ անդամների ու դատավորի հետ և այնուհետև նրանց հետ համատեղ, հուսով եմ որ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ»,- ասել է Վահե Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտարարել է՝ երդում տալով որպես ՍԴ դատավոր՝ ինքը դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։

«Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ. ՍԴ-ում այս երդումը տալուց հետո լինելու եմ երկրորդ դատավորը, իսկ քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար։ Այդ բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ: ՍԴ մուտք գործելիս որպես այս պահի միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափում կտեղեկացնեմ հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիներին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,-ասել է նա։

Գրիգորյանը վստահեցրել է՝ ՍԴ դատավորի երդումը տալուց հետո ունենալու է մեկ նպատակ:

«Այս դահլիճում թողնելու եմ բոլոր պայմանավորվածություններն ու կապվածությունները, որոնք ունեցել եմ իմ ընկերների, վստահորդների հետ։ ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, և դա արձանագրված է եդրման տեքստում։ Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել սահմանադրականության գերակայությունը, գործել անկախ ու անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- ասաց նա։

Հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել փաստաբան Վահե Գրիգորյանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---