ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ Թբիլիսիում վիրավորների և բերման ենթարկվածների թվում ՀՀ քաղաքացիներ կան, թե՝ ոչ

ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ Թբիլիսիում վիրավորների և բերման ենթարկվածների թվում  ՀՀ քաղաքացիներ կան,  թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպանատունը ճշտում է, թե հունիսի 21-ի գիշերը երկրի մայրաքաղաք Թբիլիսիում ոստիկանների և ցուցարարների միջև եղած բախումների հետևանքով տուժածների կամ բերման ենթարկվածների թվում կան արդյոք ՀՀ քաղաքացիներ: Այս մասին դեսպանատնից հայտնեցին PanARMENIAN.Net -ին:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաներում տուժել է ավելի քան 50 մարդ, որոնց մեծ մասը ոստիկաններ են: Կան նաև մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ:

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը գրել են՝ բախումների հետևանքով վիրավորվել է 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ: Օպերատոներից մեկն աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրում:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---