ԱՄՆ փորձագետ. Բոլթոնը, հավանաբար, ՀՀ առջև Իրանի հետ տնտեսական կապերի հարցն ավելի կոշտ է դրել

ԱՄՆ փորձագետ. Բոլթոնը, հավանաբար, ՀՀ առջև Իրանի հետ տնտեսական կապերի հարցն ավելի կոշտ է դրել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը վերջին 10 տարում առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Նախարարների հանդիպումը 3 ժամ է տևել, սակայն զգալի պայմանավորվածությունների հասնել չի հաջողվել, գրում է BBC-ին:

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնի առանձին հանդիպումներին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ասել է, որ Բոլթոնին հիմա ավելի շատԻրանն է հետաքրքրում:«Բոլթոնը կենտրոնացած է Իրանի վրա: Երկու երկրների հետ քննարկվել են նրանց տնտեսական կապերն Իրանի հետ, և այդ նկատառումը, հավանաբար, ավելի կոշտ ձևով արվել է Հայաստանի հասցեին»,-ասել է Սթրոնսկին:

Ըստ փորձագետի, ԱՄՆ նախագահը համագործակցության ուղիներ է որոնում ՌԴ հետ և Լեռնային Ղարաբաղն այն ուղղությունն է, որով ԱՄՆ-ին ավանդաբար հաջողվում էր արդյունավետ աշխատել Ռուսաստանի հետ: «Թրամփն ուզում է ինչ-որ լավ բան անել միջազգային ասպարեզում»,-կարծում է նա:

«Ես ուրախ եմ, որ Թրամփի վարչակազմը եռանդով սկսել է զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով, որը շատ մեծ ուշադրություն չի գրավում, բայց կարող է զգալի արդյունքներ տալ»,-ասել է Սթրոնսկին:

Ըստ Օքսֆորդի համալսարանի տարածաշրջանային փորձագետ Լեյլա Ալիևայի, ԱՄՆ-ն սկսել է ավելի ակտիվ դեր կատարել Անդրկովկասում: Նրա կարծիքով, Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվում է, ի տարբերություն նախորդ տարիների, երբ «ամերիկացիների դերը ներքին խնդիրների և այլ միջազգային առաջնայնությունների պատճառով առավել պասիվ էր»:

«Բոլթոնին չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը: Նրա ուշադրության կենտրոնում Իրանն է»,-ասել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին հանդիպումներից առաջ գրել էր. «Սպասում են այս շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ կայանալիք հանդիպմանը՝ հորդորելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---