ԶԼՄ. Թրամփն Իրանին ուղարկված նամակում ասել է՝ ուզում է բանակցել

ԶԼՄ. Թրամփն Իրանին ուղարկված նամակում ասել է՝ ուզում է բանակցել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օմանի միջոցով Իրանին ուղղաված հաղորդագրության մեջ նշել է, որ ցանկանում է բանակցել: Այս մասին Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նշվում է, որ հաղորդագրության մեջ Թրամփը շեշտել է՝ դեմ է Իրանի «դեմ ռազմական գործողություններին և ցանկացել է երկխոսել Թեհրանի հետ»:

ԱՄՆ նախագահը պատասխանի համար կարճ ժամանակ է տվել իրանական կողմին, սակայն Իրանից ասել են, որ որոշումը պետք է կայացնի երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ իրանական ուժերը խոցեցին ԱՄՆ անօդաչու թռչող սարքը, սակայն հետո չեղարկել է որոշումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---