Սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՌԴ հավաքականի կազմում

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՌԴ հավաքականի կազմում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի սուսերամարտի կանանց հավաքականը, որի կազմում էր նաև հայազգի Յանա Եգորյանը, թիմային ոսկի է նվաճել Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դյուսելդորֆում:

ՌԴ հավաքականի կազմում էին նաև Սոֆիա Վելիկայան, Սոֆիա Պոզդնյակովան և Օլգա Նիկիտինան:

Հունգարիայի հետ եզրափակիչ խաղում ռուսաստանցիները թույլ տվեցին մրցակիցներին առաջ անցնել և հաղթեցին 45:34 հաշվով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Չնայած անհաջողություններին անհատական մենամարտերում, Յանա Եգորյանը կարողացավ հաջողության հասենլ թիմային հաշվարկում: Նա մասնակցում է մրցումներին վնասվածքից գրեթե մեկ տարի անց:

«Ես բազում խնդիրներ ունեի առողջության հետ կապված, չէի կարող մարզվել: Ես հեռանում էի, հետո, երբ սկսում էի մարզվել, խնդիրներ էին առաջանում: Հիմա, վերջապես, կարող եմ կայուն մարզվել, հանգիստ աշխատել, և առաջ եմ շարժվում, միայն առաջ»,-ասել է նա:

Թիմի ավագ մարզիչն ասել է, որ Եգորյանն արդեն լավ մարզավիճակում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---