Վրաստանի ԱԺ նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի ԱԺ նախագահը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Նա ասել է, որ կայացված որոշումը ժողովրդի հանդեպ պատասխանատվության արդյունք է:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Ցուցարարները պահանջել են խորհրդարանի նախագի հրաժարականը:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---