Խոստացել են կաշառքով վաղաժամկետ զորացրել. ԱԱԾ-ն քրգործ է հարուցել

Խոստացել են կաշառքով վաղաժամկետ զորացրել. ԱԱԾ-ն քրգործ է հարուցել

PanARMENIAN.Net - Երկու քաղաքացի, ՀՀ զինված ուժերի որոշ հրամանատարների և քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ կառավարության հատուկ ծառայության գեներալներ, 2018-ի սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են $600-1500-ական` ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի փոխանցմամբ, նրանք կրել են համապատասխան ուսադիրներով համազգեստ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նշված անձինք ՀՀ ԱԱԾ-ում խոստովանել են իրենց մեղքը:

Կատար­վում է նախաքննություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---