Վարագավանի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել

Վարագավանի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում և Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից:

Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---