ՄԻՊ. ՀՀ քաղաքացին Թբիլիսիում ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար

ՄԻՊ. ՀՀ քաղաքացին Թբիլիսիում ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանը Թբիլիսիում ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Վաղ առավոտից կապի մեջ եմ Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։

Գործընկերոջիցս այսօր տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի (անհատական տվյալներն այս փուլում հրապարակման ենթակա չեն)։

Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Մեզ են փոխանցվել ձերբակալվածի ազգականի անհատական տվյալները, ում հետ մենք նույնպես կապի մեջ կլինենք »,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է ՀՀ քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը՝ նա սովորում է Թբիլիսիում։ Այդ մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---