Նուբարաշենի աղբավայրը կցանկապատվի

Նուբարաշենի աղբավայրը կցանկապատվի

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ 2019 թվականին կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը:

«Այս պահին Կարմիր բլուրում իրականացնում ենք շինաղբի հեռացում: Աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով»,- ասել է նա:

Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---