Ցիպրաս. Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, Հունաստանը կտրուկ միջոցների կդիմի

Ցիպրաս. Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, Հունաստանը կտրուկ միջոցների  կդիմի

PanARMENIAN.Net - Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը «CNN Հունաստան» հեռուսատատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին:

Ցիպրասը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, ապա Հունաստանը կոպիտ միջոցներ կկիրառի, հայտնում է Ermenihaber-ը:

Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականցվող գործողությունները սանդրանք է որակել և հավելել, որ երկրորդ Yavuz անվամբ hորատիչ նավի ուղարկումը Թուրքիայի կողմից թուլության նշան է:

«Այնտեղ չեն կարողանա հասնել, քանի որ մենք դա կկանխենք: Հունաստանը այնպիսի երկիր է, որն ունակ է պաշտանպել իր ինքնիշխանության իրավունքը»,- նկատել է տվել Ցիպրասը:

Թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել էր հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։

Թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Հունաստանին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---