Քոչարյանից հօգուտ Փաշինյանի 200,000 դրամ կբռնագանձվի. Գործը կարճվել է

Քոչարյանից հօգուտ Փաշինյանի  200,000 դրամ կբռնագանձվի. Գործը կարճվել է

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճվել է: Նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Փաշինյանի փաստաբանը հայտնել է, որ միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի 200,000 դրամ բռնագանձելու որոշում է կայացվել:

Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է անձռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատելու որոշմանը:

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը:

Այս խոսքերը Քոչարյանը համարել էր զրպարտություն և դիմել դատարան: Նա քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ զրպարտության համար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---