ԵԽԽՎ-ն ՌԴ-ին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին

ԵԽԽՎ-ն ՌԴ-ին պաշտոնապես հրավիրել  է  մասնակցելու հունիսի նստաշրջանին

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստան Դաշնությանը պաշտոնապես հրավիրել Է մասնակցելու հունիսի նստաշրջանին, հայտնել են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

Համապատասխան բանաձևը վեհաժողովն ընդունել է հունիսի 25-ին. դրա օգտին քվեարկել է 118 խորհրդարանական, դեմ՝ 62-ը, ձեռնապահ՝ 10-ը:

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ ռուս խորհրդարանականների խումբն արդեն մեկնել Է Ստրասբուրգ՝ մասնակցելու նստշրջանին:

2017 թվականին Ռուսաստան սառեցրել էր անդամավճարի մուծումը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---