Թբիլիսիում երկաթե կոնստրուկցիայի փլուզումից ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել

Թբիլիսիում երկաթե կոնստրուկցիայի փլուզումից ՀՀ քաղաքացիներ և հայեր չեն տուժել

PanARMENIAN.Net - Թբիլիսիում հունիսի 24-ին գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթե կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի պատճառով կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այդ մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Տեղեկացնում ենք, որ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Զբոսաշրջիկները Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են»,-ասվում է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Ռիկե հրապարակում, որտեղ ուժգին քամին քանդել է տներից մեկի կոնստրուկցիան:Փոթորկից ծառեր են տապալվել, տանիքներ են փլուզվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---