Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն արդեն 5 տարի բիզնես զարգացման անվճար դասեր է անցկացնում25 հունիսի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով արդեն 5-րդ տարի անընդմեջ իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացնում է անվճար բիզնես դասընթացներ: Բանկի առաջնակարգ մասնագետների միջոցով հարյուրավոր ՓՄՁ ներկայացուցիչներ զինվում են բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ նոր գիտելիքներով: «Ֆըրնիրութ» ընկերության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը Բանկի կողմից անցկացվող անվճար բիզնես դասընթացների 1000-րդ մասնակիցն է: Նոր գիտելիքներ ստանալու և այդ նոր գիտելիքներով սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով Բանկը Դավիթին տրամադրեց միջազգային հայտնի թրեյներ Սերգեյ Օզերովի «Բանակցությունների առաջադեմ տեխնիկաներ» դասընթացի սերտիֆիկատ` 2 անձի համար: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում առաջինն է, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով նախաձեռնեց անվճար բիզնես դասընթացներ: Դասընթացներին հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես Բանկի հաճախորդ, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող ՓՄՁ ներկայացուցիչները: Դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Բանկի ոչ ֆինանսական ծառայությունների կայք, կամ զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով |