ԱԳՆ խոսնակ. Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

ԱԳՆ խոսնակ. Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպման մասին, հայտարարել է, որ Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 24-ին Բաքվում ասել էր, թե ՀՀ ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վրա կողմերն աշխատելու են 2-3 ամիս։

Աննա Նաղդալյանը հավելել է նաև, որ նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:

Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 24-ին Բաքվում ասել է նաև. «Խոսքը նոր թե հի՞ն փաստաթղթերի մասին է: Մենք դրանք քննարկում ենք արդեն 15 տարի: Վաշինգտոնում միջնորդներն առաջարկել են դուրս բերել զորքերն ու խաղաղապահներ տեղակայել: Բայց այդ հարցի վրա աշխատել է պետք»: Նա հավելել է նաև, որ հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն գրավյալ տարածքներից հայկական զորքերի հեռանալուց հետո: «Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա դրանք քննարկվում են: Բայց հիմնականը հայկական զորքերի դուրսբերումն է»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---