Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով

Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է  7.3%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-մայիս ամսիներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիսին ապրիլի համեմատ աճը նորից 7.3% է կազմել:

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.6%-ով, 6.1%-ով աճել է շինարարության ծավալը, 9.4%-ով՝ առևտրի շրջանառությունը:

Երկնիշ՝ 16.5%, աճ է գրանցել ծառայությունների ծավալը:

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի