2019-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կհասնեն մոտ $14 մլրդ-ի

2019-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կհասնեն մոտ $14 մլրդ-ի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ծախսերն այս տարի կհասնեն մոտ14 մլրդ դոլարի:ՆԱՏՕ-ն հրապարակել է անդամ երկրների` 2019-ին պաշտպանության վրա կատարելիք ծախսերի կանխատեսումը:

Ըստ այդմ՝ դաշինքի անդամ բոլոր երկրների կանխատեսվող ծախսը միասին վերցրած կազմելու է 984 մլրդ 234 մլն դոլար: Ամենամեծ ռազմական բյուջեն բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Այդ երկրի ռազմական ծախսերը այս տարի հասնելու են 685 մլրդ 99 մլն դոլարի, որը կազմում է դաշինքի բոլոր երկրների ծախսերի 70 տոկոսը: ԱՄՆ-ին հաջորդում է Անգլիան՝ 65 մլրդ 527 մլն դոլարով, 3-րդը Գերմանիան է՝ 49 մլրդ 132 մլն դոլարով:

Ռազմական ծախսերը կկազմեն Թուրքիայի ՀՆԱ-ի 1.89 տոկոսը: Այս ցուցանիշով կրկին բացարձակ առաջատարը ԱՄՆ-ն է, հայտնում է Ermenihaber-ը:

Դաշինքի կազմում պաշտպանական ոլորտին հարաբերական առումով ամենաքիչ բյուջե հատկացնող երկրներն են Բելգիան, Իսպանիան, ու Լյուքսեմբուրգը: Այդ երկրների ռազմական բյուջեները կազմում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 0.93, 0.92 և 0.55 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---