Արեյան. Երևանի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր

Արեյան. Երևանի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր

PanARMENIAN.Net - Հուշատախտակների քանակը Երևանում գնալով ավելանում է և անհրաժեշտություն է առաջացել ունենալ միասնական տարբերակ՝ պարտադիր բոլորի համար: Այդ մասին Երևանի ավագանու նիստում ասել է Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ նշելով, որ այդ հարցը տասնամյակների պատմություն ունի:

Երևանի ավագանու նիստում որոշվել է Հանրապետության փողոցի հ.69 հասցեում ՀՀ վաստակավոր երկրաբան Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնել: Ավագանին հավանություն է տվել նախագծին:

«Մայրաքաղաքի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր»,- ասել է Արեյանը՝ հավելելով, որ Հուշատախտակները տեղադրվում են ըստ կառավարության գործող կարգի:

«Դա անվանի մարդկանց հիշատակը հավերժացնելու կարգն է, բայց չկա համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն այդ հուշատախտակները: Բարոյական առումով ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ հուշատախտակ տեղադրելուն, սակայն քաղաքաշինական իմաստով շենքեր ունենք, որոնց պատերի վրա այլևս տեղ չկա»,- ասել է Արեյանը՝ օրինակ բերելով Չարենցի 4 կամ Աբովյան 32 հասցեի շենքերը:

«Վերցրեք արխիվները, տեսեք, թե ինչքան պրոֆեսորներ են եղել Հայաստանում և բոլորի զավակների մոտ արդեն արթնանում է հիշողության ավանդույթը:Մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- ասել է Արեյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ մինչև սեպտեմբեր կառաջարկվի հուշատախտակների միասնական էսքիզային տարբերակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---