Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ

Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավագանու հունիսի 26-ի նիստում առաջարկել է մայրաքաղաքում երթևեկության արագությունը 60 կմ/ժամից դարձնել 50 կմ/ժամ:

Քաղաքապետն ասել է, որ Երևանում բավականին վտանգավոր է հետիոտնի և վարորդի համար:

«Այս առաջարկը պետք է քննարկել»,- ասել է Մարությանը՝ նշելով, որ քննարկումներին պետք է միանան նաև Ճանապարհային ոստիկանությունն ու այլ գերատեսչություններ:

Մարությանը հավելել է, որ այս արագությունն ընդունված է եվրոպական բազմաթիվ քաղաքներում:

2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 23.3%-ով՝ 343 դեպքից հասնելով 423-ի: Ընթացիկ տարվա ընդամենը 4 ամսում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---