ԱՄՆ կոնգրեսականի բանաձևը. Զսպել Ադրբեջանի կողմից ԼՂ քաղավիացիան խոցելու սպառնալիքը

ԱՄՆ կոնգրեսականի բանաձևը. Զսպել Ադրբեջանի կողմից ԼՂ քաղավիացիան խոցելու սպառնալիքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է «Պետական պաշտպանության մասին» օրենքում Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու արգելք սահմանել, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Օրենսդրական նախաձեռնության նպատակն է զսպել Արցախի քաղաքացիական ավիացիան խոցել սպառնացող Ադրբեջանի իշխանություններին:

«Սա Ադրբեջանին համար նախազգուշացում կլինի, որ չի կարող սպառնալ քաղաքացիական օդանավեր ոչնչացնել: Չպետք է թույլ տալ, որ այս երկիրը սպառնա իր հարևաններին: Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ-ն», - ընդգծել է կոնգրեսականը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը:

Կոնգրեսը որոշել է ևս $1.5 մլն հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---