Ջորջ Մարտին. Եթե արդարություն կա, «Չերնոբիլը» մի բեռնատար «Էմմի» կստանա26 հունիսի 2019 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող,«Գահերի խաղը» սերիալի համար հիմք հանդիսացած «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինն իր կարծիքն է հայտնել բրիտանական «Չերնոբիլ» սերիալի մասին: Իր տպավորություններով նա կիսվել է Twitter-ում: «Ահասարսուռ է, հուզիչ, սրտաճմլիկ: Եթե այն մի բեռնատար «Էմմի» չստանա, ուրեմն Հոլիվուդում արդարություն չկա»,-գրել է Մարտինը: Նա նաև առանձնացրել է դերասան Ջարեդ Հարիսի դերակատորումը, որը սերիալում մարմնավորել է գիտնական Վալերի Լեգասովի կերպարը: Ըստ գրողի, Հարիսը գերզանաց է կատարել իր դերը: «Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |