Սովից տառապողների քանակն աշխարհում աճում է26 հունիսի 2019 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Պատերազմների և կլիմայի փոփոխությունների հետևանքով վերջին տարիներին սովից և հյուծվածությունից տառապող մարդկանց քանակն աշխարհում կտրուկ աճել է, ինչպես և փախստականների քանակը: Այդ մասին ասվում է գերմանական մարդասիրական Welthungerhilfe կազմակերպության տարեկան հաշվետվության մեջ: «Երաշտների, ջրհեղեղների և փոթորիկների հետևանքով կենդանիներն անկում են և սրում են սովի խնդիրը: Հարավային երկրների աղքատ բնակչությունը կրում է այս խնդրի հիմնակնա բեռը, խնդրի, որն, առաջին հերթին, առաջացրել են հարուստ հյուսիսային երկրները»,-ասել է կազմակերպության ղեկավար Մարլեն Թիմեն, գրում է Deutsche Welle-ն: Անվտանգության հետ կապված անկայուն վիճակն այն երկրների մեծ մասում, որտեղ աշխատում է Welthungerhilfe-ը, դժվարացնում է օգնության ցուցաբերումը մարդկանց: «Ամբողջ տարածաշրջաններ պատերազմական գործողությունների պատճառով կտրվում են արտաքին աշխարհից, հակամարտող կողմերը խոչընդոտում են հումանիտար բեռներով տրանսպորտի երթևեկությանը: Դպրոցներն ու հիվանդանոցները ռմբակոծվում են»,-ասել է Թիմեն: Welthungerhilfe կազմակերպությունը հիմնվել է 1962-ին: 2018-ի տվյալներով այն օգնություն է ցուցաբերել 10,5 մլն մարդու: Կազմակերպության տարեկան բյուջեն 2013,6 մլն եվրո է: Միջոցների մեծ մասը ծախսվել է Բուրունդիի, Լիբերիայի և Սիրիայի խնդիրների լուծման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |