ՀՀ գրադարանները 2 տարում 540 գիրք ու ամսագիր են ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի գրադարան26 հունիսի 2019 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գրադարաններն ԱՄՆ Կոնգրեսի գրադարան են ուղարկել 540 անուն գիրք և ամսագիր, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «ԱՄՆ դեսպանությունն հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների: Օրինակ՝ 2005-ից դեսպանության Ամերիկյան կենտրոնն աջակցել է հայկական գրադարանների ու ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միջև իրականացվող գրքերի փոխանակման ծրագրին, և մենք ավելի քան 3740 անուն հայկական գիրք ենք առաքել՝ հարստացնելու Կոնգրեսի գրադարանի հայկական հետազոտական հավաքածուն», - ասված է գրառման մեջ: Նշվում է, որ վերջին երկու տարում Հայաստանի ակադեմիական գրադարանները, մասնավորապես՝ Հայաստանի ազգային գրադարանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն ու Երևանի պետական համալսարանի գրադարանը Կոնգրեսի գրադարան են ուղարկել մի քանի հարյուր գրքեր, տեսասկավառակներ և ամսագրեր: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |