«Արմենիան» Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթների թույլտվություն է ստացել

«Արմենիան» Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթների թույլտվություն է ստացել

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Նա նշել է, որ այժմ ընթանում է նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը. այն Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին:

«Օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրելու ենք նաև մեր գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ: Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե», - գրել է Խաչատրյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---