Նախկինները Կոնդի առանձնատների ջրի ծախսի սխալ ցուցմունք են տվել «Վեոլիա ջրին». 48.9 մլն դրամի պարտք կա

Նախկինները Կոնդի առանձնատների ջրի ծախսի սխալ ցուցմունք են տվել «Վեոլիա ջրին». 48.9 մլն դրամի պարտք կա

PanARMENIAN.Net - «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործած խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակվել է պարտք, որը կազմում է 48.9 մլն դրամ:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, պարտքը կփոխհատուցվի պետական բյուջեից :

Պարզվում է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրինության կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ ՊՈԱԿԸ-ը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք:

ՊՈԱԿ-ը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա, հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը: Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018-ի մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148,058 խմ, իսկ 2018-ի հունիսի 25-ին ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ ՓԲԸ-ի աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է 473,012 խմ ցուցմունք: Այսինքն մեկ ամսում արձանագրվել է 324,954 խմ ծախս և ակնհայտ է դարձել, որ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդած տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324,954 խմ ծախս:

Սույն նախագծի ընդունմամբ Կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---