Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ԵԽ նոր գլխավոր քարտուղար

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ԵԽ նոր գլխավոր քարտուղար

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել 59-ամյա Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

Նա Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարարն է:

Իր լիազորությունների 5-ամյա ժամկետը Պեյչինովիչ-Բուրիչը կսկսի կատարել սեպտեմբերի 18-ից՝ փոխարինելով ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդին: Նա պատմության մեջ երկրորդ կին ղեկավարը կլինի, որը կգլխավորի կառույցը:

1989-1994թթ. ԵԽ-ն գլխավորել է ֆրանսուհի Կատրին Լալյումյերը:

Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին ու կփոխարինի Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով կառույցը ղեկավարում է 2009-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով, հայտնում է Deutsche Welle-ն:

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ստացել է 169 ձայն։ Մյուս թեկնածու՝ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսը ստացել է 105 ձայն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---