Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում (վիդեո) 27 հունիսի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Netflix-ի` ռուսաց Նիկոլայ Երկրորդ կայսեր մասին պատմող նոր սերիալի թրեյլերում երևում են նաև Խոր Վիրապն ու Արարատ լեռը: «Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը պատմում է Նիկոլայ Երկրորդի կյանքի և մահվան մասին: Սերիալի ցուցադրությունը կմեկնարկի հուլիսի 3-ից: Սա սերիալի առաջին թրեյլերն է, որտեղ ներկայանում են գլխավոր հերոսները՝ Նիկոլայ 2-րդը, կայսրուհի Ալեքսանդրան, Գրիգորի Ռասպուտինը: Նրանց պատկերող կադրերն ընդմիջվում են Խոր վիրապի և Արարատի տեսարանով: Գլխավոր հերոսների դերերը կատարել են ոչ այնքան հայտնի դերասաններ՝ Օբերտ Ջեքը, Սյուզաննա Հերբերտը և Բեն Քարթրայթը: Netflix-ի թրեյլերում ցուցադրված է Ռուսաստանի պատմության 20-ամյա շրջանը՝ Նիկոլայ Երկրորդի թագադրումից 1896-ին մինչև 1918-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանի վերջին կայսրը հրաժարվեց գահից և ընտանիքի հետ գնդակահարվեց բոլշեվիկների կողմից: «Երբ XX դարի սկզբում սոցիալական ցնցումներ սկսվեցին Ռուսաստանում, կայսր Նիկոլայ Երկրորդը դիմադրում էր փոփոխություններին՝ հեղափոխություն հրահրելով և վերջ դնելով արքայատոհմին»,-ասվում է պաշտոնական թրեյլերի ազդագրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |