Ոստիկանությունը 26.2 մլն դրամով կկրճատի բենզինի ծախսը

Ոստիկանությունը   26.2 մլն  դրամով կկրճատի    բենզինի ծախսը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը 26.2 մլն դրամով կնվազեցնի բենզինի համար նախատեսված ծախսերը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում:

«Հաշվի առնելով ոստիկանության զորքերի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությունը և ֆինանսական միջոցների սղությունը, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով գնումների պլանի «բենզին, ռեգուլյար» գնման առարկայի ձեռքբերման համար հատկացված միջոցները նախատեսվում է նվազեցնել 26.2 մլն դրամի չափով: Միաժամանակ հարկ է նշել, որ նշված ծախսերի գծով ՀՀ պետական բյուջեից ընթացիկ տարվա համար լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանա», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Գումարը կուղղվի ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին ծառայության վայրում բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում հատկացնելուն, ՈԶ կաթսայատների վերանորոգումն ապահովելուն, «Հասարակական անվտանգության ապահովում», «Ոստիկանության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջության պահպանում» ծրագրերով պարգևատրման ֆոնդի չբավարարող գումարները նախատեսելուն, բժշկական վարչության բուժծառայողների ՀՀ մարզեր գործուղման ծախսերի հետ կապված հարցերին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---