ԼՀԿ-ի՝ ազատազրկվածներին վերաբերող նախագիծը հաստատվել է

ԼՀԿ-ի՝ ազատազրկվածներին վերաբերող նախագիծը հաստատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»:

Նախագծով առաջարկվում է կարգավորել ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների հետ կապված որոշ հարաբերություններ:

Մասնավորապես, առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---