Հայոց ցեղասպանության թանգարանում էքսկուրսիաները կարող են վճարովի դառնալ

Հայոց ցեղասպանության թանգարանում էքսկուրսիաները կարող են վճարովի դառնալ

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը թանգարանի էքսկուրսիաները վճարովի դարձնելուն ընդառաջ հանդիպում-քննարկում կանցկացնի ՀՀ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն է տուրիզմի ոլորտի կազմակերպություններին ներկայացնել Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքային փոփոխությունները, ամրագրումների կարգը, նորաբաց պատկերասրահը, ինչպես նաև ստանալ ՀՀ տուրիստական ընկերությունների առաջարկները, և դրանք ուղղել թանգարանի աշխատանքների կազմակերպման բարելավմանը:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին գիտաժողովների սրահում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---