Էրդողանը Ճապոնիայում G20-ին պոլսահայ նկարիչ Գյուլերի ցուցանհանդեսը կբացի

Էրդողանը   Ճապոնիայում G20-ին պոլսահայ նկարիչ Գյուլերի ցուցանհանդեսը կբացի

PanARMENIAN.Net - Մեծ 20-յակի համաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կյոտո քաղաքի 800-ամյա Թոֆուկուջի տաճարում կբացի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցանահանդեսը:

Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի նախագահի հանրային կապերի թիմը:

Ցուցահանդեսը կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը: Ներկայացված են լինելու Գյուլերի լուսանկարները համաշխարհային արվեստագետների, մտավորականների և գործիչների՝ Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Ինդիրա Գանդիի, Մայր Թերեզայի, Բրիջիթ Բարդոյի, Սոֆի Լորենի և այլոց հետ:

Ցուցահանդեսի թռուցիկները կբաժանվեն Մեծ 20-յակի համաժողովի մասնակից երկրների ղեկավարներին:

Ցուցահանդեսը Ճապոնիայից հետո կներկայացվի Նյու-Յորքում:

Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում՝ 90 տարեկան հասակում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---