Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն

Ազնավուրի սիրային նամակները աճուրդի կհանվեն

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրային նամակները, որոնք հասցեագրված են Կլոդ Մեսսիա անունով աղջկան, հունիսի 28-ին աճուրդի կհանվեն Ֆրանսիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Le Figaro-ի վրա հղումով:

Շանսոնյեն 6 տարի նամակագրական կապի մեջ է եղել 20-ամյա աղջկա հետ, որին հանդիպել է 1958-ին և սիրահարվել: Ազնավուրն այն ժամանակ 34 տարեկան էր: Ազնավուրի նամակները հիշեցնում են նրա լավագույն սիրային երգերի տեքստերը:

Պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: Նամակագրության 118 էջի արժեքը փորձագետները գնահատում են 30-40 հազար եվրո:

Լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է 2018-ի հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---