Խարդախ տաքսիստները «Զվարթնոցում» խաբել են զբոսաշրջիկներին (վիդեո) 27 հունիսի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին, ժամը 21.05-ին, ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից խարդախության վերաբերյալ հաղորդում է ստացվել: 1-02 էր զանգահարել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում «Օպել» մակնիշի տաքսու վարորդը ֆիլիպինցի երկու զբոսաշրջիկից խաբեությամբ փող է վերցրել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց ոստիկանները պարզեցին, որ նշված խարդախությունը կատարել են երևանցի 40-ամյա և Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա երկու տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը նրանք ներկայացան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և խոստովանեցին կատարածը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ըստ նախնական տվյաների` վարորդներից մեկը, մյուսին ներկայացրել էր որպես հյուրանոցի աշխատակից և չարաշահելով օտարերկացիների վստահությունը, ոչ միայն ուղևարձի, այլև հյուրանոցում մնալու համար փող էին վերցրել: Տուժողները միայն հյուրանոցում էին հասկացել, որ իրենց խաբել են: Հանգամանքները պարզվում են: Հափշտակված գումարը վերադարձվել է օտարերկրացիներին:Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |