Մինսկ-2019. 2 հայ մարմնամարզիկ եզրափակչում է

Մինսկ-2019. 2 հայ մարմնամարզիկ եզրափակչում է

PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի էին դուրս եկել սպորտային մարմնամարզիկները։ Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցել է 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։

Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցել է 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկել այս վարժությունների եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը գրանցել է 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400։ Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, ուստի Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։

Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափեր վարժությունում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---